четверг, 26 марта 2015 г.

                                  Տիարա




Տիարան կանացի գլխի  թանկարժեք զարդ է : Ի սկզբանե այն եղել է քահանաների գլխի զարդարանք, որը հետո կրել են նաև թագավորները:  Հնարավոր է, որ նախկինում տիարան եղել է ժապավեն` բեհեզե կամ մորթե կտորից:


 Հին Եգիպտոսում տիարան զարդարվել է օձի պատկերով, որը խորհրդանշել է իշխանություն:



 Անտիկ Հռոմում տիարան հաճախ պատրաստում էին ոսկուց և պատում թանկարժեք քարերով ու մարգարիտներով: Ժամանակի ընթացքում տիրարայի հետ սկսեց մրցակցել թագը:



XIX  դ. սկզբին  ավելի տարածված էին ոսկուց, թանկարժեք քարերով և մարգարիտներով առատ զարդարված տիարաները, որոնք կրում էին ճակատին` կեղծամի սկիզբը ծածկելու համար: Նման կեղծամներն այդ ժամանակներում շատերն էին օգտգործում:






Ավելի ուշ տիարան կրում էին ճակատից ավելի վերև, որի տակից երևում էր մազերը, երբեմն նաև սանրվածքի մեծ մասը:
 Ներկայումս տիարան օգտագործում են հատուկ հանդիսությունների և տոների ժամանակ:



Комментариев нет:

Отправить комментарий