среда, 25 марта 2015 г.

            Պոլ Պուառե II մաս



1911թ Պոլ Պուառեի մոտ հայտնվում են նոր գաղափարներ,որոնք անհասկանալի էին հասարակության համար և բացարձակ չեն ընդունվում նրանց կողմից:


 Պուառեին  հռչակ են բերում իր էքստրավագանտ` գրեթե թատերական զգեստները: Յուրաքանչյուր զգեստի համար վարպետն անուն էր որոշում, որն արտահայտում էր զգեստի  հիմնական գաղափարը:



Մի առիթով Christian Dior խոսելով Պուառեի մասին, ասել է. <<Պուառեն եղել է մեծ նկարիչ և առաջնահերթ դեկորատոր>>:



1920  թվականին  Պուառեի նորաձևության տունը մայրամուտում էր:
Վերադառնալով Ֆրոնտից <<նորաձևության առաջին դիկտատորը >> չի ճանաչում կանանց, որոնք  իր նախկին հաճախորդներն էին. նրանք կարճ կիսաշրջազգեստներով էին և կարճ սանրվածքով:
1925 թ Փարիզում միջազգային ցուցադրության դեկորատիվ արվեստի ցուցադրության ժամանակ Պուառեն իր մոդելների էքսպալիցիան տեղադրեց նորաձևոթյան տան ընդհանուր տաղավարից առանձին:




Նա շարունակում էր առաջվա նման կազմակերպել շքեղ ընդունելություններ , որն էլ պատճառ եղավ, որ հայտնվի պարտքերի մեջ:

Այդ բոլոր պարտքերից  հռչակավոր դիզայները սնանկանում է և 1929թ ստիպված փակում է իր նորաձևության տունը:

Комментариев нет:

Отправить комментарий