Պոլ Պուառե I մաս
Նորաձևության մեծ ռեֆորմատորը` Պոլ Պուառեն ծնվել է
1879 թ Փարիզում`կտորեղենի առևտրով զբաղվող
առևտրականի ընտանիքում: Պուառեն դեռ մանկուց
մեծ հետաքրքրություն է ունեցել հագուստի հանդեպ:
Այդ ժամանակ նա կտորի մնացորդներից մետաքսե զգեստներ էր պատրաստում իր փայտե տիկնիկի
համար, որը քույրերն էին նվիրել:
Հայրը միշտ նրան խորհուրդ էր տալիս զբաղվել որևէ արհեստով և
դպրոցն ավարտելուց հետո Պոլին տեղավորում է աշխատանքի` անձրևանոցներ պատրաստող մասնագետի
մոտ:
1898 թ դիզայներն
ընդունվում է << Raudnits >> նորաձևության տուն, իսկ 1899
թվականին` << Jacques
Doucet >> նորաձևության տուն, որպես գծագրող: Հենց այդտեղ Պուառեն սովորեց դերձակի արհեստը, որը նրան ճանաչում
բերեց: Նա բեմական հագուստ պատրաստեց նաև դերասանուհի Գաբրիել Ռեժանի համար. հագուստը ներառում էր սև վերարկու , որը նկարարազարդված էր վարդագույն,
ծիրանագույն և սպիտակ իրիսներով և վերևից ծածկված էր սև շղարշով:
1901թ նա արդեն ղեկավարում էր << Worth >>նորաձևության
տան վերարկուների բաժինը: Այստեղ երիտասարդ դիզայների համարձակ գաղափարները միանշանակ
չեն ընկալվում սեփականատերերի կողմից և 1903թ մոր
աջակցությամբ Պուառեն բացում է փոքրիկ խանութ, որը շուտով դառնում է հայտնի
նորաձևության տուն: Նրա հաճախորդներն էին դերասանուհիներ Սառա Բերնառը, Իդա Ռուբինշտենը
և Միստանգետը:
Երեք տարի անց Պուառեն փորձում է փոխել նորաձևության
ուրվագիծը` հրաժարվելով կորսետից և ներքնազգեստի մի ամբողջ հատվածից. հայտնվեցին հագուստի
ավելի հասարակ մոդելներ` առանց կորսետի կամ փափուկ կորսետով:
Չնայած Պուառեն ազատ գաղափարների երկրպագու չէր, այնուամենայնիվ նա կնոջն
ազատեց կորսետից:
1907թ Պուառեն առաջարկեց վառ գույների զգեստներ, որոնց
գոտկատեղի գիծն ավելի բարձր էր. դրանց նա անվանեց
<<զգեստներ 1811>> կամ <<Դիրեկտոր զգեստներ>>:
1909 թվականին ,Պուառեն << Scheherazade
>> բալետից ստացած իր տպավորությունները
արտացոլեց իր արևելյան ոճում, որը դարձավ
շատ հայտնի: Ստեղծվեցին զգեստներ նաև հունական
ոճով: Այս ոճում նրա երեկոյան զգեստները հիշեցնում էին արևելյան խալաթներ:
Պուառեն
նորաձևություն մտցրեց վառ գույները և բակարա
կոստյումները:
Շնորհիվ Պուառեի տարածվեց կիմանո ձևի ձևածքը:
Պուառեն չէր ձգտում ստեղծել հարմարավետ հագուստ: Նա
ազատեց կնոջը ոչ էսթետիկ կորսետից, բայց
<<կապեց>> նրանց ոտքերը <<կաղ>> կիսաշրջազգեստներով :Եվ քանի որ 1910 թ. կտրվածքներն արգելված էին տեղաշարժվելը դժվար
էր և կարելի էր միայն փոքրիկ քայլերով:
Комментариев нет:
Отправить комментарий