среда, 18 марта 2015 г.

Նորաձևության  ծնունդը




Վաղ միջնադարում  հագուստը կազմված էր վրադիր վերնաշապիկից, որը հագնում էին գլխից, տաբատից և վերարկուից: Միջնադարյան հագուստն ավելի փակ էր, քան`անտիկ դարաշրջանի հագուստը. դրա պատճառն ավելի զով կլիման էր և նոր բարոյական իդեալները` կապված քրիստոնեության տարածման հետ: Հռոմեական կայսրության անկումից հետո ձևավորվում է արևմտաեվրոպական քաղաքակրթությունը:
VIII-IX դդ, արդեն ձևավորվում են  կայուն բարբարոսական պետություններ,որոնցից ամենամեծը ֆրանկների կասրությունն էր` Կարլ Մեծի օրոք:
Այդ ժամանակներում հասարակ մարդկանց հագուստները  կաշվից և մորթուց էին, իսկ բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչները հագնում էին միայն թանկարժեք ներկած մետաքսից կարված հագուստներ:




 Միջնադարում կնոջ և տղամարդու հագուստների միջև հստակ բաժանում չկար: Կրոնական, քաղաքացիական և իշխանական հագուստներն իրարից միայն տարբերվում էին կտորի որոկով և գնով: Միայն Կառլ Մեծի ժամանակ սկսեցին առանձնացնել հագուստները` ըստ գույնի: Համաձայն Կառլ Մեծի հռչակած հրամանագրի, բանվոր դասակարգը կարող էր կրել միայն սև և մոխրագույն հագուստ, մյուս գույները նրանց համար արգելված էին: 

Комментариев нет:

Отправить комментарий