среда, 18 марта 2015 г.

                                     Զարդեր



             
Զարդերը, ինչպես մյուս աքսեսուառները կանանց արտաքին տեսքի անբաժանելի մասն են կազմում: Ոչ մի կին չի կարող անտարբեր անցնել լրացուցիչ փայլ ունեցող թանկարժեք քարերի և մետաղների կողքով: Կանայք սիրում են կրել բնական մետաղներից պատրաստված զարդեր, որոնք շրջապատի ուշադրությունը հրավիրում են դեպի իրենց:
Մարդիկ հազարավոր դոլորներ են ծախսում հավերժական փայլ ունեցող քարերով զարդարված մետաղի փոքրիկ կտորին տիրանալու համար, չնայած որ գեղեցկության այդ բացառիկ նմուշները ոչ բոլորին են հասու:
Իհարկե այսօր զարգացած տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է լինում թանկարժեք զարդերն այնպես կրկնօրինակել, որ սովորական աչքը երբեք չի կարող նկատել իրականի և կեղծվածի միջև եղած տարբերությունները:
Թանկարժեք զարդերի կեղծ տարբերակները սկսեցին ի հայտ գալ շատ ավելի վաղ, սակայն դրանց օրինական արտադրությունը սկսեցին Ֆրանսիայում 17-րդ դարում:
Լյուդվիկ 14-րդի կողմից հրամանագիր հռչակվեց, որի համաձայն շքեղ և թանկարժեք զարդերի կեղծումը տեղափոխվեց օրինական դաշտ: Զարդերի կեղծված տարբերակների համար բնական քարերի և մետաղների փոխարեն օգտագործում էին ապակի, ալմաստ, ոչ թանկարժեք մետաղ և անբնական քարեր:






Կեղծ զարդերի բնական փայլը  չշրջանցեց նաև Նյու-Յորքը: 1960-ական թվականներին Նյու-Յորքում ժամանակներն այնքան էլ հանգիստ չէին, այդ իսկ պատճառով կանայք հազվադեպ էին կրում թանկարժեք զարդեր: Իրական զարդերի կեղծ տարբերակները ոճաբան Կեննետա Ջեյ Լեյնայի (Кеннета Джей Лейна) թեթև ձեռքով  միանգամից իրենց  ուրույն տեղը զբաղեցրեցին  տեղի նորաձության կյանքում: 



Կեննետա Ջեյ Լեյնան պատրաստում  էր թանկարժեք և որոկյալ բիժուտերիա, որոնք կրում էին ինչպես հոլիվուդյան հայտնի աստղերը, այնպես էլ թագավորական ընտանիքի անդամները: Նրանք չէին թաքցնում կեղծ զարդերը և բացահայտ ընդունում էին, որ կրում են  ոչ թե իրական ադամանդներ, այլ կեղծ քարեր:

Комментариев нет:

Отправить комментарий