Իտալիան` նորաձևության արհեստանոցների կենտրոն
XVդ 2-րդ կեսին
Եվրոպայում գործարանները կամաց-կամաց իրենց տեղը զիջեցին արհեստանոցներին, որտեղ լայն
կիրառում ուներ աշխատանքի բաժանումը: Իտալիայի քաղաքները դառնում են արհեստանոցների
և արտադրամասերի կենտրոններ: Զարգանում է կտորի արտադրությունը, շատանում են բամբակի,
բրդի, մետաքսի արտադրամասերը:
Եվրոպական բոլոր երկրների հետաքրքրության առարկան իտալական
կոստյումն էր:
XVդ վերջին և XVI դ սկզբին իտալական
կոստյումն առաջին օրինակներից էր եվրոպական նորաձևության վերածննդի մեջ: Իտալական մշակույթը
ձգող ու գրավիչ էր, որովհետև հենց այնտեղ է տեղի ունեցել հոգևոր կյանքի թռիչքը:
Այդ ժամանակաշրջանում հին իտալական գուրմանիստների
իդեալը կերպարների վերակենդանացումն էր: Դա իր ազդեցությունն է թողնում նաև նոր կոստյումի
վրա, չնայած որ իտալական նորաձևության մեջ դեռ կային միջնադարյան ասպետական իդեալի
էլեմենտներ:
Կամաց-կամաց իտալական հագուստը կորցնում էր իր յուրահատկությունը,
ենթարկվելով իսպանական նորաձևությանը:
XVI դ Իտալիան Եվրոպայում դեռ զբաղեցնում էր առաջին տեղը`կտորի արտադրությամբ և իրերի շքեղությամբ,
ոչ շատ ուշ նրա հետ սկսեցին մրցել մյուս երկրները:
Комментариев нет:
Отправить комментарий