среда, 18 марта 2015 г.

                                       Աքսեսուառ






Դժվար կլինի երբևէ նորաձևությունը պատկերացնել առանց` շատերի կողմից սիրելի աքսեսուառների, որոնք իրենց յուրահատկությամբ առանձնացնում են այն կրողներին: Ճիշտ ընտրված աքսեսուռը շատ բան կարող է ասել ձեր մասին` ձեր ճաշակի ու նախասիրությունների:

«Աքսեսուառ»   ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «լրացուցիչ»: Աքսեսուառներն այն նորաձև դետալներն են, որոնք լրացնում են հագուստը, նոր շունչ հաղորդում և ապահովում  զգեստի վերջնական տեսքը:

Մեր օրերում ևս աքսեսուռները մեծ մասայականություն են վայելում: Այդ փոքրիկ դետալների օգնությամբ հնարավոր է լինում ամենահասարակ և անշուք զգեստին  կենդանություն հաղորդել: Աքսեսուառների օգնությամբ կարելի է նույն զգեստը տարբեր կերպ կրել: 


Комментариев нет:

Отправить комментарий