воскресенье, 22 марта 2015 г.

Իսպանական նորաձևությունը գրավեց ամբողջ Եվրոպան




Շնորհիվ Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործմանը` իսպանական թագավորությունը գրավեց Կենտրոնական և Հարավային Ամերիկան: Հենց այնտեղից էր մայրաքաղաք գալիս ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մրգի և բանաջարեղենի հոսքը. Եվրոպայում նման բան դեռ չէր եղել:
XVI դ  Ֆրանսիայում ստեղծվում են մետաքսի արտադրության նոր կենտրոններ, որոնք XVII-XIX դդ  ամենամեծն էին Եվրոպայում:
1531 թ-ին համաձայն Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I հրամանի, Լեոնի ջուլհակներն ազատվեցին հարկերից և կարող էին ունենալ սեփական արհեստանոցներն ու զբաղվել իրենց արհեստով:
XVI դ զարգացավ նաև ամբողջական կոստյումի կարկասային ձևը: Կարկասը տղամարդու կոստյումում  վերարտադրում էր մետաղական զրահի ձևը:





Իսկ կնոջ կարկասային հագուստը ձևավորվել էր ավելի վաղ`XV դ Իսպանիայում : Այն կազմված էր մետաղական կորսետից և կարկասային կիսաշրջազգեստից:





XVI դ II կեսից իսպանական քաղաքական ազդեցության տարածման հետ,  ամբողջ Եվրոպայում տարածվեց նաև իսպանական հագուստը: Հենց այդ ժամանակ առաջացավ հասարակական նորաձևությունը, չնայած որ, յուրաքանչյուր երկրում հագուստ արտադրելիս  պահպանում էին ազգային յուրահատկությունները: 

Комментариев нет:

Отправить комментарий