воскресенье, 5 апреля 2015 г.

     Հովհար II մաս



 Ծալվող հովհարը Եվրոպա են բերել պորտուգալացիները` Չինաստանից կամ Ճապոնիայից XV դ. վերջին XVIդ. սկզբին:



Հովհարի արվեստը մեծ ծաղկում ապրեց XVIIդ. վերջին XVIIIդ. սկզբին: Անհնար է թվարկել այն բոլոր նյութերը ,ինչից պատրաստում էին նորաձև իրը:


Հովհարի արվեստն իր պատմությունն ունի նաև Ռուսաստանում: XVII դ ստեղծվեցին հովհարի ևս երկու տեսակ`ջայլամի փետուրներից և ատլասից


Հովհարը տարածված է եղել հատկապես Եկատերինա II ժամանակ: Այդ ժամանակաշրջանում հովհարը երեկոյան և այլ հանդիսավոր հագուստների պարտադիր մաս էր կազմում
Այդ ժամանակ հնարել էին անգամ<<հովհարի լեզու>>, որով հնարավոր էր ցույց տալ զգացմունքները, նպատակները, համակրանքը կամ հակակրանքը: Դա համարվում էր սիրահարների<<գագտնի լեզուն>>:


Երևի դա է պատճառը , որ XVIII դ. վերջի նկարներում հովհարներ քիչ են հանդիպում. հանդիպելուց էլ դրանք փակ վիճակում են, որովհետև նկարը նախատեսված էր հետնորդների համար:

 XIX դ. հովհարի միջոցով հնարավոր էր ասել նույնիսկ տիրուհու ընտանեկան կարգավիճակի մասին: XX դ. սկզբին հովհարը գրեթե դուրս եկավ օգտագործումից` կապված նորաձևության աշխարհում կատարվող փոփոխությունների հետ:



https://www.facebook.com/pages/Tina-Mel/358149881055976?ref=aymt_homepage_panel

Комментариев нет:

Отправить комментарий