Բիկինի
Բիկինին լողազգեստ է, որը կազմված է երկու մասից:
Լողազգեստն իր անվանումը ստացել է Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզուց, որտեղ կատարել էին նաև ամերիկյան ատոմային ռումբի փորձարկումները: Բիկինին այնպիսի իրարանցում առաջացրեց հասարակության մեջ, որ շատերն այն նմանեցնում էին ատոմային ռումբի պայթյունին:
Սկզբում ոչ մի մոդել չէր ցանկանում ներկայացնել երկու մասից բաղկացած լողազգեստը, որովհետև այն չափազանց փոքր էր: Ի վերջո գտնվեցին համարձակ մոդելներ, ովքեր համաձայնեցին ներկայացնել բիկինին:
Չնայած լողազգեստի նոր ձևին դեմ էին գրեթե բոլորը, այնուամենայնիվ այն սկսեցին կրել գեղեցիկ կազմվածք ունեցող ֆրանսուհիները:
Комментариев нет:
Отправить комментарий