Հովհար I մաս
Դժվար է ասել, թե երբ և որտեղ են ստեղծվել առաջին հովհարները, բայց արևելքում այն օգտագործում էին դեռ հնուց:
Հովհարները պատրաստված էին լինում ծառի ճյուղից , տերևներից և փետուրներից, որոնք օգնում էին պաշտպանվել շոգից ու միջատներից:
Հին եգիպտացիների համար հովհարը երջանկության և երկնային հանգստի խորհրդանիշներ էր:
Հովհարներն ունեին կիսակլորավուն ձև, երկաթե բռնակ և սովորաբար պատրաստվում էին փետուրից: Այդ ժամանակաշրջանից մի քանի օրինակներ կան Տուտանխամոնի դամբարանում:
Հին Հունաստանում և Հռոմում հովհարը պատրաստում էին սիրամարգի փետուրներից: Այդ սիրամարգերին բազմացնում էին հատուկ կղզում:
Գրեթե ոչ մի երկրում հովհարին չեն տվել այնպիսի նշանակություն, ինչպես` Ճապոնիայում:
Դեռ 100 տարի առաջ հովհարն այնտեղ համարվում էր հագուսի պարտադիր մաս` ինչպես կանանց ,այնպես էլ տղամարդկանց մոտ:
Այնտեղ յուրաքանչյուր հովհար ունեցել է իր նշանակությունը: Ճապոնիայում հովհար ուներ հասարակության յուրաքանչյուր անդամ: Առաջին ճապոնական հովհարներն ունեցել են տափակ, կլորավուն ձև` երկաթե բռնակով:
Այդ հովհարները ներկրում էին Չինաստանից :
Իսկ ծալվող հովհարը ստեղծել են հենց ճապոնացիները, որը ժամանակի ընթացքում գրեթե չի ենթարկվել փոփոխությունների:
Комментариев нет:
Отправить комментарий