Գաբրիել Շանել I մաս
Արագընթաց և քմահաճ նորաձևությունը երբեմն ստեղծում է մնայուն արժեքներ: Այդ արժեքների դասին է պատկանում նաև Գաբրիել Շանելի աշխատանքները:
Տաղանդավոր դիզայները նորաձևության աշխարհ մուտք գործեց պատկերացում չունենալով հագուստի դարավոր պատմության մասին:
Նա ստեղծեց զգեստներ, որոնք բացարձակ չէին ընդգծում կնոջ կանանցիությունը: Շանելը կանանց նվիրեց հարմարավետություն և ազատություն:
Նա ստեղծեց էլեգանտ և հասարակ ոճ: Նրա հագուստները նախատեսված էին ցանկացած տարիքի և կառուցվածքի տեր կանանց համար:
Շանելի ամենահայտնի խորհուդներից մեկն այն էր, որ 80-ամյա կինը չպետք է կրի զգեստ, որը չի սազում 18 տարեկան աղջկան:
Գաբրիել Շանելի հայրը շրջիկ առևտրական էր, ով կնոջ մահից հետո փոքրիկ Գաբրիելին հանձնում է մանկատուն:
Գաբրիելն ուներ բնությունից տրված գեղեցկություն, խելք, ինտուիցիա, համառություն:Նա աշխատասեր էր և շատ էր ցանկանում անկախ լինել:
Մանկատնից դիզայները սկսեց աշխատել տրիկոտաժի սրահում:
Երբեմն կանանց համար պատրաստում էր գեղեցիկ գլխարկներ, որոնք ուշադրություն էին գրավում իրենց պարզությամբ: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է նրա <<Գլխարկների ժամանակաշրջանը>>, որտեղ նկատելի է դառնում Շանելի ոճային առանձնահատկությունը:
Комментариев нет:
Отправить комментарий