понедельник, 13 апреля 2015 г.

      Մադլեն Վիոնե I մաս



Մադլեն Վիոնեն (1876-1975) շեղ կտրվածքի հեղինակն է
Իր ստեղծած ներդաշնակ հագուստի շնորհիվ նրան համարում են XX դարի մեծագույն կուտյուրե



1912 թ Վիոնեն բացում է սեփական նորաձևության տունը
1914 թ. սկսվում է համաշխարհային պատերազմը և դերձակուհին փակում է իր նորաձևության տունը և մեկնում Իտալիա, որտեղ էլ ծանոթանում է անտիկ արվեստին:


Չկարողանալով իրականացնել քանդակագործ դառնալու իր մանկության երազանքը, Վիոնեն սկսում է ստեղծել զգեստներ որոնք նման էին կտորից պատրաստված քանդակների



1918 թ. վերադառնալով Փարիզ նա շարունակում է ստեղծել անտիկ ոճի զգեստներ
Նրա հաճախորդներն էին կանայք ովքեր ցանկանում էին կրել օրիգինալ զգեստներ, նրանց թվում էին նաև դերասանուհիներ Գաբրիել Ռեժանը և Եվա Լավալեռը
Ի տարբերություն Շանելի` Վիոնեն չէր հավատում գովազդի հաջողությանը. այդ էր պատճառը, որ 1939թ նորաձևության տան փակումից հետո նա գրեթե մոռացվում է:



Վիոնեի ստեղծագուծությունը գնահատվեց միայն 40 տարի անց: Չնայած նա բարձր նորաձևությունը համարում էր արվեստի ուղություններից մեկը, այնուամենայնիվ նորաձևությունը Վիոնեի համար <<դատարկ բառ>> էր: Իր ստեղծագործությունների վերաբերյալ նա ասել է.<<Իմ ստեղծագործությունները մնայուն լինելու համար են` ոչ միայն ձևածքի, այլ նաև նկարչական արժեքների համար>>:






 ՀԳ. Մադլեն Վիոնեն ծնվել է ֆրանսիայի արևելքում ,աղքատ ընտանիքում: Փոքր տարիքում նա երազում էր դառնալ նկարիչ կամ քանդակագործ, բայց 11 տարեկանում նա ստիպված  թողնում է դպրոցը և սկսում սովորել դերձակի մոտ: 1893 թ. նա որպես դերձակուհի աշխատում է Փարիզում : Վիոնեն դառնում է <<Կալո քույրեր >>նորաձևության տան գլխավոր դերձակուհին : Կալո քույրերից Մարի Ժերբերից, նա սովորում է կուտյուրեի գաղտնիքները:



Комментариев нет:

Отправить комментарий