среда, 29 апреля 2015 г.

Donatella Versace  Givenchy-ի գովազդում





 Riccardo Tisci  Instagram էջում հայտնվել է իր և Donatella Versace-ի սև-սպիտակ լուսանկարը` հետևյալ մեկնաբանությամբ.<<Հպարտ եմ ձեզ ներկայացնել իմ կուռք Donatella Versace-ին>>:


   Գաբրիել Շանել  I մաս





Արագընթաց և քմահաճ նորաձևությունը երբեմն ստեղծում է մնայուն արժեքներ: Այդ արժեքների դասին է պատկանում նաև Գաբրիել Շանելի աշխատանքները




Տաղանդավոր դիզայները նորաձևության աշխարհ մուտք գործեց պատկերացում չունենալով հագուստի դարավոր պատմության մասին:
Նա ստեղծեց զգեստներ, որոնք բացարձակ չէին ընդգծում կնոջ կանանցիությունը: Շանելը կանանց նվիրեց հարմարավետություն և ազատություն:



Նա ստեղծեց էլեգանտ և հասարակ ոճ: Նրա հագուստները նախատեսված էին ցանկացած տարիքի և կառուցվածքի տեր կանանց համար:
Շանելի ամենահայտնի խորհուդներից մեկն այն էր, որ 80-ամյա կինը չպետք է կրի զգեստ, որը չի սազում 18 տարեկան աղջկան:



Գաբրիել Շանելի հայրը շրջիկ առևտրական էր, ով կնոջ մահից հետո փոքրիկ Գաբրիելին հանձնում է մանկատուն:
Գաբրիելն ուներ բնությունից տրված գեղեցկություն, խելք, ինտուիցիա, համառություն:Նա աշխատասեր էր և շատ էր ցանկանում անկախ լինել



Մանկատնից դիզայները սկսեց աշխատել տրիկոտաժի սրահում
Երբեմն կանանց համար պատրաստում էր գեղեցիկ գլխարկներ, որոնք ուշադրություն էին գրավում իրենց պարզությամբ: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է նրա <<Գլխարկների ժամանակաշրջանը>>, որտեղ նկատելի է դառնում Շանելի ոճային առանձնահատկությունը:




вторник, 28 апреля 2015 г.

Schiaparelli-ն արդեն նոր դիզայներ ունի



Schiaparelli նոր դիզայներ է ընտրվել Guyon-ը: Նա ավարտել է Ecole de la Chambre Syndicale de la Couture Parisienne նորաձևության դպրոցը: Դիզայները Schiaparelli-ի համար իր առաջին հավաքածուն կներկայացնի հուլիսին:


Dior ներկայացրել է մինի ֆիլմ ոսկերչական հավաքածուի մասին


Ֆիլմը նկարել է Victoria de Castellane-ն, որտեղ ներկայացնում է պարոն Dior-ի հետ հանդիպման մասին
Մինի ֆիլմի յուրաքանչյուր դրվագ ներկայացնում է հավաքածուից մեկ քար





Հավաքածուի վաճառքը կսկսվի Ֆրանսիայում` մայիսի 11-ից, իսկ աշխարհի մյուս երկրներում` հունիսի 3-ից: