Elisa Schiaparelli /I մաս
Schiaparelli –ին այն դիզայներներից է, ովքեր ոգեշնչվում են ներկայով և ապագայով. սիրում էր ռիսկային էքսպերիմենտներ անել:
Elisa Schiaparelli-ին (1890-1973) ծնվել է Հռոմում ` հարուստ ընտանիքում: Դիզայները ստացել է բարձրագույն կրթություն, ուսումնասիրել գեղանկարչություն, քանդակագործություն և գրականություն:
14 տարեկան նա գրում է լիրիկական մի գիրք ,որը լավ ընդունվեց քննադատների կողմից, բայց ոչ` ընտանիքի:
Մի քանի տարի անց Անգլիայում դասընթացների ժամանակ Elisa-ն հանդիպեց իր ապագա ամուսնուն` Գրաֆ Y. de.Wendt
de.Kerlorom. 1914 թ. նրանք ամուսնացան:
Պատերազմի ժամանակ Գրաֆի դասընթացներն այնքան էլ հաջող ընթացքում չէին, և զույգը ստիպված տեղափոխվում է Nice, իսկ 1916թ. USA : 1919թ. լույս աշխարհ է գալիս Elisa-ի և Գրաֆի դուստրը`Gogo- Maria Luisa
Ivan Radxa:
Սակայն ամուսինները շուտով բաժանվում են, որովհետև Գրաֆը չի կարողանում հրաժարվել իր արկածային կյանքից և լքում է Elisa-ին:
Մնալով միայնակ և առանց ֆինանսական միջոցների Elisa-ն սկսում է մտածել գումար վաստակելու մասին: 1922 թ. նա վերադառնում է Եվրոպա և բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ էլ կարողանում է գտնել աշխատանք:
Մի օր նա պատահաբար հայտնվում է <<Paul
Poirier>>նորաձևության տանը և ապշած մնում տեսածով: Այդ ժամանակ Poirier-ն ապագա դիզայներին նվիրում է նրա ամենաշատ հավանած զգեստը և ասում, որ Elisa-ն իր հիասքանչ ոճի զգացումով կարող միշտ կրել ցանկացած իր:
Այդ ճակատագրական հանդիպումից հետո, Elisa-ն ոգեշնչված սկսում է իր ճանապարհը` դիզայներական աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий