Գաբրիել Շանել II մաս
1913թ. Շանելը Deauville-ում բացում է իր բուտիկը, որտեղ բացի գլխարկներից սկսեցին վաճառել նաև զգեստներ և կիսաշրջազգեսնտեր: Բուտիկը շատ արագ մեծ հաջողության հասավ. նորաձև հասարակությունը ցնցված էր Շանելի հագուստներից:
Շանելը ստեղծեց երկար կիսաշրջազգեստներ, որոնց շնորհիվ բուտիկի մոտ հերթ էր գոյանում: Կիսաշրջազգեստներն իրենց մեջ ներառում էին կոմպլեկտ գոտին և շապիկը:
Շանելի գործունեության զարգացմանը զուգահեռ ընթանում էր նաև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ պատճառով Շանելը զգաց, որ անհրաժեշտ է ստեղծել նոր հասարակ կոստյում, որը կկոտրի պատկերացումները նորաձևության մասին:
Կոստյումները շնորհիվ իրենց իդեալական ձևվածքի և կարի մեծ ուշադրություն էին գրավում: Այդ հագուստները սկսեցին հագնել բոլոր հասարակարգի կանայք` սկսած աղախնից, վերջացրած բարձր հասարակարգի կանայք:
Ամերիկյան<<Harper`s
Bazar>>ամսագիրը մի առիթով գրել է. <<Նրանք ,ովքեր պահարանում չունեն Շանելից գոնե մեկ իր, անհուսալիորեն ետ են մնացել նորաձևությունից>>:
Քննադատները պնդում էին, որ Շանելը ոչ թե ստեղծում էր նորաձևություն, այլ ստեղծում էր հագուստ իր համար:
Նա իսկապես կարում էր հագուստ ելնելով իր կազմվածքից: Հենց դա էր իր հաջողության գաղտնիքը:
1939թ. Շանելը փակում է իր նորաձևության տունը, իսկ 1954 թ.-ին կրկին վերաբացում այն:
Այդ ժամանակ արդեն կային բազմաթիվ կուտյուրեներ, ովքեր ստեղծում էին հագուստներ աստղերի համար:
Վերադարձից հետո, Շանելի առաջին հավաքածուն հասարակությունը ընդունեց լռությամբ :
Շատերը համարեցին, որ Շանելի հագուստները հնաոճ են, սակայն Շանելը իր հաջորդ երկու հավաքածուներով ապացուցեց, որ քայլում է ժամանակին համընթաց
:
<<Life>>ամսագիրը գրեց.<<Իր 71 հասակում… նա կատարեց հեղափոխություն>>:
Շանելը ստեղծում էր իր լեգենդը` թաքցնելով իր ծագումը և տարիքը: Նա ցանկանում էր ունենալ անձնական երջանկություն և մուտք գործել բարձր հասարակություն, բայց նա ձեռք բերեց ավելին` ունենալով հավերժական փառք:
Комментариев нет:
Отправить комментарий